«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խնջույք է կազմակերպել իր առանձնատանը, հաղորդում է AS-ը:
Բրազիլացին The Best մրցանակը նվաճելու առթիվ Մադրիդում գտնվող իր առանձնատուն է հրավիրել թիմակիցներին: Բոլորը ներկա են եղել՝ բացառությամբ Արդա Գյուլերի, Էնդրիկի ու Խեսուս Վալյեխոյի, որոնք բացակայելու հիմնավոր պատճառներ են ունեցել: Խնջույքին ներկայացել է նաև «Ռեալի» լեգենդ Սերխիո Ռամոսը:
Վինիսիուսը խնջույքի ընթացքում անակնկալ է մատուցել թիմակիցներին՝ յուրաքանչյուրին նվիրելով «Լուի Վիտոնի» արտադրության թանկարժեք ճամպրուկներ:


