Logo

Վինիսիուսը Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

00:18 / 30.03.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Մարտի լավագույնի կոչման համար պայքարում Վինիսիուսն առաջ է անցել Ռոբերտ Լևանդովսկիից («Բարսելոնա»), Բրաիս Մենդեսից («Ռեալ Սոսյեդադ»), Ալեքսանդր Սյորլոտից («Վիլյառեալ») և Գորկա Գուրուսետայից («Աթլետիկ»):

Ավարտվող ամսվա ընթացքում Վինիսիուսն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է երեք հանդիպում, դարձել 5 գոլի հեղինակ։ Բրազիլիայի հավաքականի աստղը դուբլ է գրանցել «Վալենսիայի» (2-2) և «Օսասունայի» (4-2) դեմ արտագնա խաղերում, մեկ անգամ էլ գրավել է «Սելտայի» դարպասը (4-0):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ