Logo

Վինիսիուսը Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

22:39 / 29.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 

Նոյեմբերին Վինիսիուսը մասնակցել է Իսպանիայի առաջնության երկու հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում Բրազիլիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 խաղի, խփել 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա