«Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպման (2:3) լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Բրազիլացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը և հաղթական գոլային գրոհի ժամանակ ասիստ է կատարել Ջուդ Բելինգհեմին:
Վինին կատարել է 3 հարված, 3 անգամ դիմել է դրիբլինգի և հաղթահարել է 10,4 կմ տարածություն:
Big game Vini #UCL pic.twitter.com/IoyJeYq604
— UEFA Champions League (@ChampionsLeague) February 11, 2025


