«Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը հրապարակավ ներողություն է խնդրել «Էլ Կլասիկոյի» ընթացքում փոխարինվելուն իր դժգոհ արձագանքի համար:
«Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր մադրիդիստներից «Էլ Կլասիկոյի» ժամանակ փոխարինվելիս իմ պահվածքի համար: Այսօրվա մարզմանը անձամբ եմ ներողություն խնդրել բոլորից, այսպես էլ ուզում եմ ներողություն խնդրել թիմակիցներիցս, ակումբից և նախագահից:
Երբեմն կիրքս հաղթում է ինձ: Իմ մրցունակ բնավորությունը ծնվել է այս ակումբի հանդեպ ունեցածս սիրուց: Խոստանում եմ յուրաքանչյուր վայրկյան պայքարել «Ռեալի» համար, ինչպես արել եմ առաջին իսկ օրվանից», - գրել է բրազիլացին:
Hoy quiero pedir disculpas a todos los madridistas por mi reacción al ser sustituido en el Clásico.
— Vini Jr. (@vinijr) October 29, 2025
Así como ya lo he hecho en persona durante el entrenamiento de hoy, también quiero pedir disculpas nuevamente a mis compañeros, club y presidente.
A veces la pasión me gana por…


