Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսն Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված «Վալենսիայի» դեմ խաղում (2:1) ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվելու է երկու խաղով, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի` «Արքայական ակումբը» դժգոհ է այդ հանդիպման գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրադոյի և տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատու Մունիս Ռուիսի որոշումից։ Մադրիդյան գրանդում կարծում են, որ մրցավարներն ուշադրություն են դարձրել միայն բրազիլացի վինգերի գորոծղություններին։ «Ռեալում» հավատացած են, որ «Վալենսիայի» հյուսիսմակեդոնցաի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին սադրել է 24-ամյա եզրային հարձակվողին։
«Լոս Բլանկոսը» պատրաստվում է բողոքարկել Վինիսիուսի կարմիր քարտը։ Ակումբի ղեկավարները հուսով են, որ այն կչեղարկվի։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն վերջնական որոշումը հրապարակելու է հունվարի 6-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, Վինիսիուսը որակազրկվելու է երկու խաղով։
Հիշեցնենք, որ «Վալենսիայի» դեմ հանդիպման 79-րդ րոպեին Վինիսիուսը կարմիր քարտ է ստացել մրցակցի դարպասապահ Դիմիտրևսկիին հրելու համար։