Ջուլիա Ռոբերտսը կրկնօրինակել է այն հագուստը, որը նա կրել էր 1990 թվականի «Ոսկե գլոբուս»-ին։
Հոլիվուդյան աստղը հյուր էր Նյու Յորքում կայացած «The Late Show with Stephen Colbert» հաղորդմանը: Ջուլիա Ռոբերտսին նկատել են Մանհեթենի միդթաունում գտնվող ստուդիայի դրսում: Նա հագել էր բաց մոխրագույն մետաքսե վերնաշապիկ և մի քանի երանգով ավելի մուգ կոստյում: Լայն ծալքերով նորաձև բլեյզերը համադրվել էր ազատ, բարձր իրանով տաբատի հետ:
Հագուստի աչքի ընկնող մանրուքը մուգ կապույտ փողկապն էր՝ յուրօրինակ կրծքազարդերով: Կերպարը լրացվել էր սև շրջանակով ակնոցներով և սրածայր քթով բարձրակրունկ կոշիկներով: Զարդերից Ջուլիան ընտրել էր դեղին ոսկե օղակաձև ականջօղեր:

Ռոբերտսն ասել է, որ կոստյումն իր սիրելի հագուստներից մեկն է, և նա այն դեռևս պահում է իր պահարանում։ «Ես ինքս եմ սանրվածքս արել, ընկերուհիս՝ դիմահարդարումս... Ես պատկերացում անգամ չունեի, որ այն կդառնա այդքան պաշտամունքային կերպար։ Ես պարզապես կարծում էի, որ հիանալի տեսք ունեմ», - նշել է դերասանուհին։



