Logo

Վիրց. «Մարզչի կողմից բավարար ազատություն եմ ստանում խաղադաշտում»

16:56 / 05.08.2025Ֆուտբոլ
null

Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ ընկերական խաղից հետո «Լիվերպուլի» նորեկ Ֆլորիան Վիրցը նշել է, որ գոհ է խաղադաշտում իրեն տրված ազատությունից, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ես այն խաղացողներից եմ, որոնք խաղադաշտում ազատ գործելու կարիք ունեն: Խաղի ընթացքում շատ եմ աշխատում և միշտ փորձում եմ ճիշտ դիրք ընտրել ու տարածություններ ստանալ: Խաղ առ խաղ ավելի լավ եմ զգում և իսկապես վայելում եմ թիմում առաջին շաբաթներս»,- ասել է գերմանացին:

«Լիվերպուլին» միանալուց հետո 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 3 ընկերական հանդիպման՝ «Յոկոհամայի» դեմ խաղում աչքի ընկնելով դարպասի գրավմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ