Logo

Վիրցի գոլը նպաստել է «Լիվերպուլի» հաղթանակին

17:00 / 30.07.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել «Յոկոհամա Ֆ. Մարինոսի» հետ և կամային հաղթանակ տարել 3-1 հաշվով:

Մերսիսայդյան ակումբում իր առաջին գոլն է խփել նորեկ Ֆլորիան Վիրցը, որը սկիզբ է դրել «Լիվերպուլի» քամբեքին: «Լիվերպուլից» դարպասի գրավմամբ աչքի են ընկել նաև Թրեյ Նյոնին ու Ռիո Նգումոհան:

Ֆլորիան Վիրցը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է գոլ խփելուց 2 րոպե անց՝ 64-րդ րոպեին:

Երկրորդ կեսի մեկնարկում խաղադաշտ է դուրս եկել մերսիսայդյան ակումբի մեկ այլ նորեկ Ուգո Էկիտիկեն:

Ընկերական խաղ

«Յոկոհամա Ֆ. Մարինոս» (Ճապոնիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1-3 (տեսանյութ)

Ասահի Ուենակա, 55 - Ֆլորիան Վիրց, 62, Թրեյ Նյոնի, 67, Ռիո Նգումոհա, 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ