Logo

Վիրցի տպավորիչ վիճակագրությունը Սլովակիայի դեմ խաղում

12:56 / 18.11.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը Գերմանիայի հավաքականի կազմում տպավորիչ վիճակագրություն է գրանցել Սլովակիայի թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում, որտեղ Բունդեսթիմը հաղթեց 6-0 հաշվով, հայտնում է Goal-ը:

22-ամյա կիսապաշտպանը թիմակիցների համար ստեղծել է 6 պահ, այդ թվում՝ 3 գոլային հնարավորություն, ինչպես նաև հաղթել է 3 մենապայքար, 9 անգամ գնդակ է վերադարձրել, ունեցել է փոխանցումների 95 տոկոս ճշգրտություն, կատարել է 2 գոլային փոխանցում:

Վիրցը Գերմանիայի հավաքականում անցկացրած 37 խաղում խփել է 8 գոլ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 16 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում, կատարել է 3 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ