Անգլիական «Լիվերպուլն» ավարտին է հասցնում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը:
22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին փուլը: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 20-ին: Գործընթացն ավարտելուց հետո գերմանացի աստղը 5 տարվա պայմանագիր կստորագրի մերսիսայդյան ակումբի հետ:
Անգլիական գրանդը գործարքի համար «Դեղագործներին» կվճարի 100 միլիոն, ևս 16.5 միլիոն նախատեսված է որպես բոնուս:
Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող է հասնել 15 միլիոն եվրոյի:
2024/25 մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում 31 խաղում խփել է 10 գոլ, կատարել 12 ասիստ:


