Logo

Վիրցը կարող է կարճ ժամանակով վերադառնալ «Բայերի» ստադիոն

20:07 / 31.07.2025Ֆուտբոլ
null

5,5 տարի «Բայերում» անցկացնելուց հետո Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կազմը համալրած գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է հնարավորություն ստանալ հրաժեշտ տալու Լևերկուզենի թիմի երկրպագուներին, հաղորդում է sport.de-ն:

Գերմանական ակումբը նախատեսում է օգոստոսի 5-ին «Բայեր Արենայում» իտալական «Պիզայի» դեմ կայանալիք ընկերական խաղից առաջ կազմակերպել Վիրցի հրաժեշտի արարողությունը:

Այժմ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում Ճապոնիայում մասնակցում է նախամրցաշրջանային հավաքի: Շաբաթվա ավարտին անգլիական գրանդը կվերադառնա Լիվերպուլ, իսկ օգոստոսի 4-ին ընկերական խաղ կանցկացնի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ: Դեռևս պարզ չէ, թե արդյոք Առնե Սլոթը թույլ կտա՞ Վիրցին մեկնել Լևերկուզեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ