Logo

Bild. Վիրցը Չաբի Ալոնսոյին հայտնել է, թե որ ակումբ է մտադիր տեղափոխվել

17:33 / 06.05.2025Ֆուտբոլ
null

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը մտադիր է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է Bild-ը:

Գերմանացին լևերկուզենցիների գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին հայտնել է, որ մտադիր է մերժել Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» առաջարկները և միանալ մյունխենյան գրանդին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստը մոտ է մյունխենյան ակումբի հետ անձնական պայմանագրի կետերը համաձայնեցնելուն:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին 43 խաղում խփել է 16 գոլ ու կատարել 12 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ