Logo

Վիրցը Kicker-ի անցկացրած քվեարկությամբ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

15:51 / 10.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» նորեկ Ֆլորիան Վիրցը հեղինակավոր Kicker պարբերականի կողմից անցկացված քվեարկությամբ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկությանը մասնակցել են Գերմանիայի սպորտային լրագրողները, որոնք կարող էին ընտրել ինչպես գերմանացի ֆուտբոլիստի, այնպես էլ Բունդեսլիգայում հանդես եկող արտասահմանցի խաղացողի:

Լևերկուզենի «Բայերից» անգլիական գրանդ տեղափոխված Վիրցը ստացել է 191 քվե, 81 ձայնով երկրորդ տեղն է զբաղեցրել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի վինգեր Մայքլ Օլիսեն, իսկ «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեն 71 քվեով եզրափակել է լավագույն եռյակը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Վիրցը Kicker պարբերականի անցկացրած քվեարկությամբ երկրորդն էր, լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել մարզական կարիերան ավարտած Տոնի Կրոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ