Logo

Վիրջիլ վան Դեյք. «Մենք պետք է հաղթեինք «Էվերթոնին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:33 / 04.09.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» նիդեռլանդցի պաշտպան Վիրջիլ վան Դեյքն ամփոփել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Էվերթոնի» հետ գոլազուրկ ոչ-ոքին։

««Էվերթոնը» մի քանի պահ ուներ և խաղից դուրս վիճակից գոլ նույնպես եղավ։ Ալիսոնը երկու լավ սեյվ կատարեց և կարծում եմ, որ մենք հաղթանակի հասնելու ավելի շատ հնարավորություն ունեինք։

Մենք պետք է հաղթեինք։ Այնպիսի զգացողություն է, որ մենք երկու միավոր ենք կորցրել։ Ցանկանում էինք հանգստություն պահպանել։ Մրցակիցը ագրեսիվ գործողությունների էր դիմում, որ ուրախացներ երկրպագուներին։

Մենք պետք է պահպանեինք սառնասրտություն ու առաջ շարժվեինք, քանի որ շատ ազատ տարածություն կար։ Երբեմն մենք դա անում էինք, երբեմն՝ ոչ»,- «Լիվերպուլի» պաշտպանի խոսքը մեջբերում է BT Sport-ը։

Լիվերպուլյան դերբիից հետո գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 9 միավորով 5-րդ տեղում է, «Էվերթոնն» ունի 4 միավոր ու 14-րդն է:

Գալիք տուրում «Լիվերպուլն» ընդունելու է «Վուլվերհեմփթոնին», անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հյուրընկալվելու է Լոնդոնի «Արսենալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ