Իսպանացի դարպասապահ Վիսենտե Գուաիտան կարիերան կշարունակի «Պարմայում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։
38-ամյա դարպասապահը նախկինում հանդես է եկել «Վալենսիայում», «Խետաֆեում», «Քրիստալ Փելասում» ու «Սելտայում»։ Նա 2025թ. հուլիսից ազատ գործակալի կարգավիճակում էր։
Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


