ՊՍԺ-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիտինյան խոսել է «Ոսկե գնդակի» մասին, հաղորդում է A Bola-ն.
«Բոլորը երազում են այդ մրցանակի մասին։ Անհավանական կլինի, եթե «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնամ։
Կարծում եմ` բոլորից շատ «Ոսկե գնդակին» արժանի է Ուսման Դեմբելեն, բայց հիասքանչ հաջողություն կլինի, եթե մրցանակը ես ստանամ։
Դեմբելեն այն ֆուտբոլիստն է, որը նախորդ մրցաշրջանում մեզ տիտղոսներ պարգևեց։ Նա այն քչերից է, որն արժանի է մրցանակին»,- ասել է Վիտինյան։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում:
Կարդացեք նաև`


