Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» ընդունեց «Օսասունային» ու հաղթեց թիմի նորեկ Վիտոր Ռոկեի գոլի շնորհիվ՝ 1-0: 18-ամյա բրազիլացի հարձակվողը հանդիպման միակ գոլը խփեց 63-րդ րոպեին՝ փոխարինման մտնելուց մեկ րոպե անց։
Կատալոնական ակումբը վաստակեց 47 միավոր և երրորդ տեղում է։ «Օսասունան» 26 միավորով 12-րդն է։
Լա լիգա, 20-րդ տուր
«Բարսելոնա» - «Օսասունա»՝ 1-0
Վիտոր Ռոկե, 63
Հեռացում՝ Ունաի Գարսիա, 67 («Օսասունա»)


