Logo

 «ВКонтакте» -ն հայտարարել է հավելվածի լայնածավալ թարմացման մասին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:45 / 09.08.2022LIFETECH
ВКонтакте

Բջջային սարքերի օգտատերերը կստանան ավելի հարմար նորությունների հոսք և արագ հավանումներ՝ կրկնակի հպումով:

VK-ն պատրաստել է «ВКонтакте» բջջային հավելվածի լայնածավալ թարմացում։ Այն տեղի կունենա փուլերով և մի քանի ամսվա ընթացքում հասանելի կլինի բոլոր օգտատերերին։

Սոցիալական ցանցի նորությունների հոսքը ստանում է գլոբալ վերափոխում՝ կենտրոնանալով մեդիա աշխույժ ձևաչափերի և արագ տեղեկատվության վրա: Ուշադրության կենտրոնում է էսթետիկ մատուցումը և կոնտենտում խորը ներգրավվածությունը:

VK-ում ասել են, որ կոնտենտի նոր դիզայնը հիմնված է ինտերֆեյսի տարրերի պարզեցման և ձևաչափերի միավորման վրա։ Այժմ ժապավենի դասավորությունը լավ տեսք կունենա ցանկացած սարքի վրա՝ շնորհիվ կողմերի հարաբերակցության երեք տարբերակի՝ 1:1, 3:4 և 4:3:

ВКонтакте 1

Բացի այդ, կարճ հաղորդագրություններն այժմ ամբողջությամբ կցուցադրվեն լրահոսում, իսկ ավելի երկար գրառումները կբացվեն հպումով:

«ВКонтакте»-ն նաև ցույց կտա գրառման հեղինակի լուսանկարը, եթե օգտատերերից մեկն այն վերահրապարակի: Ըստ մշակողների՝ դա սոցիալական ցանցի ուշադրությունը կսևեռի հեղինակային իրավունքի վրա։

ВКонтакте 2

Եվ, վերջապես, սոցցանցում հնարավոր կլինի լայքեր դնել՝ գրառման ցանկացած հատվածում կրկնակի հպումով։ Միաժամանակ, գրառումների տակ ֆիդը սքրոլելիս չի ցուցադրվի, թե ընկերներից ով է արձագանքել այս կամ այն հրապարակմանը։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ