Logo

«Վեստ Արմենիայի» տնօրեն. «Fastex ՀՊԼ-ում պայքարելու ենք բարձր տեղերի համար»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:23 / 30.05.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող «Վեստ Արմենիան» բարձր տեղերի համար է պայքարելու Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում, որում նորամուտն է նշելու հաջորդ մրցաշրջանում։ Այդ մասին VNews-ի հետ հարցազրույցում նշեց ակումբի տնօրեն Վլադիմիր Ամիրխանյանը։

- Դժվա՞ր էր դառնալ Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող։ 

- Չեմպիոնի տիտղոսը երբեք հեշտ չի տրվում։ Մեր թիմն էլ բացառություն չէ. դժվարություններ և որոշ խնդիրներ եղան առաջնության ամբողջ ընթացքում։ Ցանկացած հաջողություն պայմանավորված է թիմային լուրջ և նվիրված աշխատանքով։ Բոլոր ուղղություններով դժվարին աշխատանք կատարեցինք, որի արդյունքում էլ ունեցանք այս հաջողությունը։ Դրանում մեծ է ակումբի ամբողջ անձնակազմի ներդրումը։

- Ենթակառուցվածքների առումով որքանո՞վ է «Վեստ Արմենիան» պատրաստ Պրեմիեր լիգայում խաղալուն։ 

- Այդ հարցը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է։ Մտածում ենք ակումբային ակադեմիա հիմնելու մասին։ Հուսով ենք՝ ժամանակին կլուծվի նաև այդ խնդիրը։ 

- Ի՞նչ տեսքով է ակումբը ներկայանալու ուժեղագույնների խմբում, համալրումներ սպասվո՞ւմ են։

- Մտադիր ենք պահպանել թիմի հիմնական կորիզը, բայց, իհարկե, կլինեն նաև որոշակի փոփոխություններ։ Պատրաստվում ենք հրավիրել արտասահմանցի ֆուտբոլիստների։ Սելեկցիոն աշխատանքն արդեն ընթանում է։ Իսկ թե ո՞ր խաղային օղակներն ենք մտադիր ուժեղացնել, այս պահին չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին։ Առայժմ ընդհանուր ուսումնասիրությունների փուլում ենք։ Նախ պետք է ծանոթանանք գործակալների ներկայացրած առաջարկներին։ Դեռ որևէ պայմանավորվածություն չունենք։ Աշխատանքները շարունակվում են։

- Ի՞նչ նպատակ է հետապնդելու «Վեստ Արմենիան» Fastex ՀՊԼ-ում։

- Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պայքարենք բարձր դիրքերի համար։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ