Logo

Վլադիմիր Վայսը՝ Տիգրան Բարսեղյանի մարզավիճակի մասին

18:16 / 13.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանին, որը շարունակում է վերականգնվել ծանր վնասվածքից։

«Գարնանը մենք սպասում ենք կարևոր խաղացողների վերադարձին։ Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ կվերադառնա ծանր վնասվածքից հետո։ Այս պահին Բարսեղյանը պատրաստ չէ, սակայն կարծում եմ, որ հաջորդ տուրում նա կարող է խաղալ 20 րոպե։ Նախորդ տարի Տիգրանի գոլերը մեզ շատ օգնեցին ինչպես գավաթային խաղերում, այնպես էլ առաջնությունում։ Ես չեմ մոռանա դա»,- սլովակ մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայություն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Տիգրան Բարսեղյանը ոտքի կոտրվածք էր ստացել մարզման ժամանակ։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Նա այս մրցաշրջանից առաջ էր միացել «Սլովանին»։

Բրատիսլավայի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 18-ին՝ Սլովակիայի առաջնության 20-րդ տուրում ընդունելով «Բանսկային»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ