Logo

Վլախովիչի սարսափելի վիճակագրությունը «Սամպդորիայի» դեմ խաղում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:46 / 23.08.2022• ՍՊՈՐՏ
Դուշան Վլախովիչ-2022

Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլախովիչի համար անհաջող էր Իտալիայի առաջնության 2-րդ տուրի՝ Ջենովայի «Սամպդորիայի» դեմ խաղը (0-0): 

Football Italia-ի հաղորդմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը, մասնակցելով ամբողջ հանդիպմանն, ընդամենն 9 անգամ է դիպել գնդակին: 

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Վլախովիչը ևս մեկ բացասական ցուցանիշ ունի. հարձակվողն ամենաշատն է հայտնվել խաղից դուրս վիճակում: 

Հիշեցնենք, որ Սերբիայի ազգային հավաքականի խաղացողը թուրինյան ակումբի շարքերը համալրել էր 2022 թվականի հունվարին՝ տեղափոխվելով իտալական «Ֆիորենտինայից»: Գործարքի արժեքը կազմել էր 83 միլիոն եվրո:

Վլախովիչը «Յուվենտուսի» պատմության 3-րդ ամենաթանկ ֆուտբոլիստն է նիդեռլանդցի պաշտպան Մատեյս դե Լիխտից և արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինից հետո:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ