Logo

Վլախովիչի վնասվածքը սպասվածից լուրջ է

00:35 / 02.12.2025Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլախովիչը լրացուցիչ բուժզննում է անցել. ախտորոշվել է ձախ ոտքի երկար մկան-ջլային հանգույցի լուրջ վնասվածք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սերբիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը սպասվածից լուրջ է. նա կարող է խաղադաշտից բացակայել 3-5 ամիս: Դեռևս պարզ չէ՝ Վլախովիչը վիրահատության կենթարկվի՞, թե՞ ոչ:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 17 խաղի, խփել 6 գոլ և կատարել 2 ասիստ:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ