Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը 2023թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարն ավարտեց Բելգիայի թիմից կրած 0-7 հաշվով տնային պարտությամբ:
VNews-ի ֆոտոլրագրող Գրիգոր Գրիգոյանը ֆոտոշարք է պատրաստել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպումից:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անցկացրած 10 խաղում կրեց նույնքան պարտություն և առանց միավորի վերջին՝ 6-րդ տեղում ավարտեց ելույթները F խմբում:
Բելգիացիները 22 միավորով զբաղեցրեցին երկրորդ տեղը: 28 միավորով խմբում հաղթեց Նորվեգիայի հավաքականը։ F խմբում ընդգրկված էին նաև Լեհաստանի (20 միավոր), Ալբանիայի (10 միավոր) և Կոսովոյի (7 միավոր) հավաքականները։