«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, թե որ դեպքում պատրաստ կլինի «Էնֆիլդ» վերադառնալուն, հաղորդում է onefootball.com-ը:
«Անկեղծ ասած՝ չէի ցանկանում ավելի շուտ գնալ, որպեսզի «աչքով չտայի» թիմին: Պատկերացրեք՝ հեռանալուց հետո առաջին անգամ վերադառնում եմ, իսկ թիմը պարտվում է:
Այդ պատճառով «Էնֆիլդ» կվերադառնամ, երբ «Լիվերպուլն» արդեն նվաճած կլինի չեմպիոնական տիտղոսը»,- ասել է գերմանացին:
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015-2024 թվականներին:


