Հռոմի «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից, եթե թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հայտնում է La Gazzetta dello-ը:
60-ամյա մասնագետը մտադիր է հաջորդ մրցաշրջանում մարզել թիմ, որը կմասնակցի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:
Մոուրինյոյի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Իտալիայի առաջնության 24-րդ տուրից հետո «Ռոման» 44 միավորով 5-րդն է և 1 միավոր զիջում է ՉԼ-ի գոտում՝ չորրորդ տեղում, գտնվող «Լացիոյին»:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն իտալական ակումբը մարզում է 2021-ի հուլիսից:


