Logo

Ո՞ր մարզաձևերով են ամենաշատը զբաղվում Հայաստանում

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 07.08.2020ՍՊՈՐՏ
vU0rmlqdaWG2QA1X33gsC1PGIr - Ո՞ր մարզաձևերով են ամենաշատը զբաղվում Հայաստանում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:04

-

-

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը իր հերթական ամսական զեկույցում ներկայացրել է ամփոփ տվյալներ՝ 2019թ. սպորտային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում այսօր ամենատարածված մարզաձևը ֆուտբոլն է, որով զբաղվում է 5536 մարդ: Ֆուտբոլին հաջորդում է հունահռոմեկան ըմբշամարտը (3907 մարզիկ), բռնցքամարտը (3518 մարզիկ), ազատ ոճի ըմբշամարտը (3444 մարզիկ), ձյուդոն (2114) և բասկետբոլը (2091): Ընդհանուր առմամբ Հայաստանում կա 42136 մարզիկ, որից կանայք 7088-ն են:

10000 բնակչի հաշվով Հայաստանում մարզիկների քանակը 142,2-ն է, ամենաշատ մարզիկները Վայոց Ձորի ու Շիրակի մարզում են՝ 10000 բնակչի հաշվով համապատասխանաբար 395,2 և 266,9, իսկ Երևանում այս ցուցանիշը 169,8 է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ