Logo

Ո՞րն էր ֆուտբոլիստների բախման պատճառը «Սանտա-Կոլոմա» – «Ալաշկերտ» խաղից հետո

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 12.07.2017Հայկական ֆուտբոլ
Alashkert Santa Coloma 33 - Ո՞րն էր ֆուտբոլիստների բախման պատճառը «Սանտա-Կոլոմա» - «Ալաշկերտ» խաղից հետո

Ինչպես հայտնի է, «Ալաշկերտն» այսօր սկսում է պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում: Հայաստանի չեմպիոնի մրցակիցն է լինելու Բելառուսը ներկայացնող «ԲԱՏԷ»-ն:

«Ալաշկերտը» որակավորման 1-ին փուլում հաղթահարել է Անդորրայի «Սանտա-Կոլոմայի» արգելքը: Պատասխան մրցավեճում, երբ մրցավարն արդեն ազդարարել էր հանդիպման ավարտը, երկու թիմերի ֆուտբոլիստների միջև իսկական իրարանցում էր սկսվել, որն ուղեկցվում էր քաշքշուկով և նույնիսկ միմյանց հարվածներով: Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետագայում, այդպես էլ հայտնի չեղավ, քանի որ ընդհատվեց հեռարձակումը:

«Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը տեղի ունեցածի վերաբերյալ խոսել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին տված հարցազրույցում.

-Երբ մրցավարն ազդարարեց խաղի ավարտը, մեր կիսապաշտպան Լեսթերն ուրախությունից բացականչեց. «Ուռա՜, մենք հաջորդ փուլում ենք»: Իսկ կողքին կանգնած «Սանտա-Կոլոմայի» ֆուտբոլիստը թքեց նրա վրա և փախուստի դիմեց: Լեսթերն ամբողջ դաշտով մեկ ընկավ նրա հետևից, որ պատժի…

Մրցակիցն անընդհատ ավանտյուրայի էր դիմում, ջանքեր չէր խնայում խաղը փչացնելու, վեճ և ծեծկռտուք հրահրելու: Պարզապես նյարդեր էին պետք դիմանալու և սադրանքներին չտրվելու համար: Կեցցեն մեր ֆուտբոլիստները, բոլորն էլ իրենց «տղավարի» պահեցին ու պայքարեցին մինչև վերջ: Երևի ՈՒԵՖԱ-ն կանդրադառնա «Սանտա-Կոլոմայի» ֆուտբոլիստների վարքագծին: Նրանք իրենց շատ անպարկեշտ պահեցին: Մինչդեռ, երբ իրենք էին եկել Երևան, մենք շատ լավ ընդունեցինք և նորմալ ձևով ճանապարհեցինք: Ես կասեի, որ իրենց արածն անմարդկային արարք էր: Ֆուտոլը խաղ է, որում կարող ես հաղթել կամ պարտվել, և ամենևին տեղին չէ, երբ այն վերածում ես պատերազմի,- ասել է Նավոյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ