Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը կարող է դառնալ հարձակվող Կիլիան Մբապեն, գրում է RMC Sport-ը:
Սպասվում է, որ ֆրանսիացին կընդունի առաջարկը: Իսպանիայում իր առաջին մրցաշրջանում Մբապեն խաղում էր «9» համարով:
«Արքայական ակումբի» «10» համարը կազատվի Լուկա Մոդրիչի՝ թիմից հեռանալուց հետո: Դա տեղի կունենա ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունից հետո: