Miss Universe մրցույթի հաղթողն այս տարի 21-ամյա Հարնազ Սանդհուն է՝ Հնդկաստանի ներկայացուցիչը։ Նրան հաջողվել է շրջանցել 79 երկրների մրցակիցներին:
Մրցույթի եզրափակիչում Սանդհուն ուժերը չափեց Հարավաֆրիկյան Հանրապետության և Պարագվայի ներկայացուցիչներ Լալելա Մսվանեի և Նայդայ Ֆերեյրայի հետ (նրանք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը):
Հարնազ Սանդհուն դերասանուհի և երգչուհի է: Նա հետաքրքրված է յոգայով, պարով, խոհարարությամբ, ձիավարությամբ, շախմատով և ակտիվորեն զբաղվում է կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար ամբողջ աշխարհում: