«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսեր Սիթիի» Պեպ Գվարդիոլայի և Դարվին Նունյեսի վիճաբանության մասին: Խաղից հետո «մերսիսայդցիների» հարձակվողն ու «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչն իսպաներեն սկսել են վիճաբանել:
«Երկուսին էլ սիրում եմ, և այդ պատճաով փորձում էի հանգստացնել նրանց: Ես չէի մասնակցում այդ միջադեպին, ինչը տարօրինակ է:
Չեմ կարող բացատրել, թե ինչ էր պատահել, որովհետև ոչ մի բառ չհասկացա նրանց խոսքերից: Պարզապես էմոցիաներ էին: Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել, երկուսին էլ դա չհաջողվեց, ուստի երկու կողմերին էլ գոհ չէին:
Միանշանակ այդ միջադեպը կապված չէր երկու թիմերի պատմական դիմակայության հետ: Չեմ կարծում, թե Դարվինը որևէ բան գիտի այդ մրցակցության մասին»,- գերմանացու խոսքն է մեջբեում Daily Mail-ը:


