Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմի ֆուտբոլիստները ոչ մի կաթիլ ալկոհոլ չեն օգտագործելու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային խաղում իսպանական «Սևիլիային» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելուց հետո:
«Մենք ավելի երջանիկ կլինենք վաղը, երբ սկսենք վերականգնողական գործընթացը, քան այսօր: Այնուամենայնիվ, ոչ մի կաթիլ ալկոհոլ: Պետք է հնարավորին չափ արագ վերականգնվենք»,- Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ ասել է Գվարդիոլան:
Կատալոնացի մասնագետը նաև հեգնել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությանը. «Շատ շնորհակալ եմ Պրեմիեր լիգային, որ մեր խաղը կիրակի կամ երկուշաբթի նշանակելու փոխարեն նշանակել է շաբաթ: Իսկապես շատ շնորհակալ եմ դրա համար»:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի տիտղոսը հաղթելուց հետո Գվարդիոլան հայտարարել էր, որ ակումբի անձնակազմը հաղթանակը տոնել է՝ «Մանչեսթերի ամբողջ ալկոհոլը խմելով»:
Գվարդիոլան դարձավ ֆուտբոլի պատմության 2-րդ ամենատիտղոսակիր մարզիչը


