Logo

«Ոչ ոք չի կարող բացատրել Դե Խեայի կոպիտ սխալը». The Guardian-ի արձագանքը (ֆոտո, տեսանյութ)

15:36 / 07.01.2023• ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդն» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի անփույթ խաղից հետո գոլ էր բաց թողել «Օլդ Թրաֆորդում» «Էվերթոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում (3-1):

«Ոչ ոք չի կարող բացատրել Դե Խեայի կոպիտ սխալն Անգլիայի առաջնության հետնապահ «Էվերթոնի» դեմ խաղում: 32-ամյա դարպասապահը, որը ֆրանսիացի հարձակվող Նիլ Մոպեի «անհույս» փոխանցման պահին փակում էր դարպասի մոտակա անկյունը, անբացատրելի կերպով գնդակը բաց թողեց ոտքերի արանքով, ու անգլիացի պաշտպան Կոնոր Կոադին մոտ տարածությունից վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1-1»,- գրել է The Guardian-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը համաձայնել է աշխատավարձի կրճատման ու կշարունակի ելույթները մանչեսթերյան ակումբում:

«Ես այնքա՜ն երջանիկ եմ այստեղ: Շատ հանգիստ եմ պայմանագրի հարցում և կենտրոնացած եմ մարզումների վրա: Ցանկանում եմ որքան հնարավոր է լավ ելույթ ունենալ»,- խաղից առաջ Sky Sports-ի հետ զրույցում ասել էր Դե Խեան: 

Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» այժմ վաստակում է շաբաթական 375 հազար ֆունտ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ