Logo

Ոչ-ոքի՝ մադրիդյան դերբիում (տեսանյութ)

23:27 / 25.02.2023Վիդեո
null

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Երկրորդ խաղակեսում հյուրերի ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսի գոլին պատասխանեց ուրուգվայցի հարձակվող Ալվարո Ռոդրիգեսը:

«Ռեալը» հանդիպման 64-րդ րոպեից թվային առավելություն ուներ. խաղադաշտից հեռացվել էր «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Կորեան:

«Ռեալը» 52 միավորով երկրորդն է և 7 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնային»: «Աթլետիկոն» 42 միավորով չորրորդն է:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1-1 (տեսանյութ)

Խոսե Մարիա Խիմենես, 78 - Ալվարո Ռոդրիգես, 85

Հեռացում՝ Անխել Կորեա, 64 («Աթլետիկո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ