Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի»՝ արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկը կրկին կլինի ծիրանագույն:
«Ոգեշնչված ծիրանի երկրից: Ներկայացնում ենք մեր արտագնա մարզաշապիկը նոր մրցաշրջանի համար»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը նոր մարզաշապիկի լուսանկարին կից:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ երկխաղյա դիմակայություն կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն «Ստրուգայի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին Հյուսիսային Մակեդոնիայում, կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:


