Logo

«Ողջույն, Ռիյադ». Մխիթարյանի լուսանկարը Սաուդյան Արաբիայից

16:10 / 31.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ժամանել է Սաուդյան Արաբիա։

«Ողջույն, Ռիյադ»,- սոցցանցերում գրել է 35-ամյա կիսապաշտպանը՝ հրապարակելով լուսանկար։

Սաուդյան Արաբիայում «Ինտերը» կմասնակցի Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը, որի կիսաեզրափակիչում հունվարի 2-ին կմրցի «Ատալանտայի» դեմ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 3-ին կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա