Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը պատասխանել է, թե որ նվաճումներով է հպարտանում:
«Դժվար հարց է: Իհարկե, հաղթանակը US Open-ում բացառիկ էր: Այդ ժամանակ ես դարձա առաջին ռակետը, որի մասին երազում էին այն պահից սկսած, երբ սկսեցի թենիս խաղալ: Դա իմ առաջին հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
Բայց հաղթել հինգ սեթում Նովակ Ջոկովիչին «Ուիմբլդոնում» նույնպես մեծ նվաճում է: Իսկ այժմ ես հաղթեցի նաև «Ռոլան Գարոսը» այն դեպքում, երբ նախորդ ամիսների ընթացքում վնասվածքները շատ էին խանգարում ինձ:
Հավանաբար, սա այն պահն է, երբ ես շատ եմ հպարտանում իմ և թիմով, նաև նրանով, թե մենք որքան շատ աշխատեցինք, որպեսզի այս հաղթանակը կարողանանք իրականացնել»,- իսպանացու խոսքը մեջբերում է tennis365.com-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ նվաճել էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը։ 21-ամյա Ալկարասը 2022-ին դարձել է նաև ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open), իսկ 2023-ին՝ «Ուիմբլդոնի» հաղթող։
Համաշխարհային թենիսի նոր արքայազն ու «Ռոլան Գարոսի» շարունակվող խնդիրները