Կամերունում ավարտին է մոտենում ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի 33-րդ խաղարկությունը։ Գլխավոր մրցանակի համար պայքարը շարունակում է չորս թիմ։
Փետրվարի 2-ին նախատեսված առաջին կիսաեզրափակիչում կմրցեն Սենեգալի և Բուրկինա Ֆասոյի հավաքականները, իսկ հաջորդ օրը խաղադաշտ դուրս կգան Եգիպտոսի և Կամերունի ընտրանիները։
Մրցաշարի եզրափակիչ խաղը և 3-րդ տեղի համար հանդիպումը տեղի են ունենալու փետրվարի 6-ին՝ ստուգատեսն ընդունած երկրի մայրաքաղաք Յաունդեում։