Logo

Դևիսի գավաթ. Հայաստանի մրցակիցները

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:16 / 21.06.2022Թենիս
Հայաստանի հավաքական-Դևիս

Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու վիճակահանությունը, որի արդյունքներով որոշվել են նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մրցակիցները։

Մրցաշարի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ընտրանին Կիպրոսի, Վրաստանի և Լիխտենշտայնի թիմերի հետ ընդգրկվել է Ա ենթախմբում։ Մյուս քառյակում են Չեռնոգորիայի, Լյուքսեմբուրգի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մոլդովայի հավաքականները։ Ենթախմբերում հանդիպումներին հաջորդելու է փլեյ-օֆֆը, որի արդյունքներով երեք հավաքական բարձրանալու է 2-րդ խումբ, իսկ երկու վատագույն արդյունք գրանցած թիմերը նահանջելու են 4-րդ խումբ։

Գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի ղեկավարությամբ ելույթ են ունենալու Միքայել Ավետիսյանը, Սեդրակ Խաչատրյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Աշոտ Մկրտչյանը և Ռոբերտ Եդիգարյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ