Logo

Որոշվել են աղջիկների Հայաստանի հավաքականների մրցակիցները

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:22 / 31.05.2022Հայկական ֆուտբոլ
Հայաստանի հավաքականի մրցակիցներ

Տեղի է ունեցել մինչև 17 և 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի վիճակահանությունը, որի արդյունքներով որոշվել են նաև Հայաստանի հավաքականների մրցակիցները։

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ մեր երկրի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվել է B1 խմբում, որտեղ կմրցի Բելառուսի, Վրաստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիների հետ։ Լյուքսեմբուրգում նախատեսված այդ մրցաշարի խաղային օրերն են հոկտեմբերի 4-ը, 7-ը և 10-ը։

Մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականը B2 խմբում հանդիպելու է Ռումինիայի, Լատվիայի և Ալբանիայի թիմերին։ Խաղերն անցկացվելու են Ալբանիայում հոկտեմբերի 5-ին, 8-ին և 11-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ