Logo

Հայտնի են այսօր Պեկինում մեկնարկող ձմեռային 24-րդ Օլիմպիական խաղերի բացման շքերթում Հայաստանի թիմի դրոշակակիրները

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:24 / 04.02.2022Լուրեր
Հայաստանի թիմի դրոշակակիրներ

Այսօր Պեկինում մեկնարկող ձմեռային 24-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր շքերթում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրներն են լինելու գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Ձմեռային այս մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու են գեղասահքի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, դահուկորդներ Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և Միքայել Միքայելյանը։ 

Խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել նաև ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, սակայն ավելի վաղ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հայտնել էր, որ նա կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չի մեկնել մրցավայր։

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունն սկսվելու է Երևանի ժամանակով 16։00-ին։

Խաղերին ակնկալվում է 91 երկրի ավելի քան 4 հազար մարզիկ-մարզուհու մասնակցություն։ Օլիմպիական խաղերում 7 մարզաձևի 15 մրցաձևում խաղարկվելու է մեդալների 109 հավաքածու։

Միքայել Միքայելյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա