Հայտնի է դարձել Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոյի աշխատավարձն անգլիական «Լիվերպուլում», որի կազմը հոլանդական ՊՍՎ-ի ֆուտբոլիստը կհամալրի հունվարին:
Football Insider-ի տեղեկություններով, Գակպոյի աշխատավարձն անգլիական գրանդում կկազմի շաբաթական 120,000 ֆունտ ստերլինգ:
23-ամյա ֆուտբոլիստը և Անգլիայի փոխչեմպիոնը կստորագրեն 5,5 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» տրանսֆերի համար ՊՍՎ-ին կվճարի 37 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գումարած 7 միլիոն բոնուս:
Ընթացիկ մրցաշրջանում Գակպոն ՊՍՎ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:


