Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է այն գումարի չափը, որն ակումբը ծախսել է նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի պաշտոնանկության փոխհատուցման և նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է Metro-ն:
Մանկունյացիները պայմանագիրը վաղաժամ խզելու համար 10.4 միլիոն եվրո վճարել են հոլանդացի մասնագետին և նրա մարզչական շտաբին, ևս 11 միլիոն էլ ծախսել են Ռուբեն Ամորիմի տեղափոխության համար:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի նորամուտի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում ոչ-ոքի (1-1) էր խաղացել «Իպսվիչի» հետ: