UFC-ի թեթև քաշային կարգում ելույթ ունեցող հայ մարտիկ Արման Ծառուկյանը, որը UFC Vegas 66 մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովին, հայտնել է, որ պատրաստ է ռևանշ մենամարտի, սակայն մեկ պայմանով:
«100 հազար դոլար՝ սեղանին, ու ես գործի մեջ կլինեմ: Քեզ հետ ռևանշ մենամարտն ինձ ոչինչ չի տա, բացի գումարից»,- գրել է 26-ամյա մարզիկը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո Արման Ծառուկյանն առաջադիմել էր UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում ու զբաղեցրել 8-րդ տեղը: Ռուսաստանցի մարտիկը MMA-ում անցկացրել է 22 մենամարտ, տարել 19 հաղթանակ, կրել երեք պարտություն:


