«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր գումար կվճարի թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, եթե նրան հեռացնի զբաղեցրած պաշտոնից մինչև նոյեմբերի 1-ը, գրում է Daily Mail-ը:
Մանչեսթերյան ակումբը պորտուգալացի մասնագետին փոխհատուցման տեսքով ստիպված կլինի վճարել 12 միլիոն եվրո, եթե հեռացնի պայմանագրի կնքումից 1 տարի չանցած: Ամորիմն ու «Ման. Յունայթեդը» պայմանագիր են կնքել 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Վերջին շաբաթների ընթացքում մանկունիական թիմի անհաջող ելույթների ֆոնին ակտիվացել են Ամորիմի հեռացվելու մասին խոսակցությունները, բայց մինչև նոյեմբերի 1-ը պորտուգալացին դժվար թե հեռացվի:
ՄՅՈՒ-ն վերջին 10 տարիների ընթացքում փոխհատուցման տեսքով մարզիչներին վճարել է 54 միլիոն եվրո. 5 միլիոն՝ Դևիդ Մոյեսին, 8.4 միլիոն՝ Վան Գալին, 19.6 միլիոն՝ Ժոզե Մոուրինյոյին, 10 միլիոն՝ Օլե Գունար Սուլշերին և 10.5 միլիոն եվրո՝ Էրիկ տեն Հագին:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


