Դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարծիք է հայտնել «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» միջև տարբերությունների մասին, հաղորդում է ինսայդեր Նիկոլա Սկիրան: Լեհ ֆուտբոլիստը նախկինում խաղացել է թուրինյան ակումբում, իսկ հիմա կատալոնական թիմում է:
««Յուվենտուսը» կենտրոնացած է արդյունքների վրա, իսկ «Բարսելոնայում» գոյություն ունի խաղից հաճույք ստանալու միտում, և այն վարակիչ է: Պատահական չէ, որ աշխարհում միլիոնավոր երկրպագուներ հենց «Բարսայի» խաղով են հիացած:
Ինձ իսկապես երջանիկ է դարձնում գեղեցիկ ֆուտբոլի մասնակից լինելը»,- ասել է դարպասապահը:


