Logo

«Ոսկե գնդակ-2023». Հաղթողի 10 հավակնորդները՝ ըստ Goal.com-ի

16:32 / 28.02.2023ՍՊՈՐՏ
Ոսկե գնդակ-3

Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակ-2023» մրցույթի հաղթողի հավակնորդների տասնյակը:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի գլխավոր հավակնորդն աշխարհի նորընծա չեմպիոն, FIFA The Best-ի կրկնակի հաղթող, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է: Երկրորդ տեղում նրա ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի ռմբարկու Կիլիան Մբապեն է: Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Goal.com․ «Ոսկե գնդակի» հաղթողի հավակնորդները

  • 1. Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա)
  • 2. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  • 3. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  • 4. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
  • 5. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա)
  • 6. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան)
  • 7. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան)
  • 8. Վիկտոր Օսիմհեն («Նապոլի», Նիգերիա)
  • 9. Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա)
  • 10. Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա)

Հիշեցնենք, որ մրցանակի գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ