Հեղինակավոր France Football ամսագիրը, որը հանձնում է ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր՝ «Ոսկե գնդակ» մրցանակը, ներկայացրել է 2022 թվականի մրցանակի հաղթողի 30 հավակնորդներին: 2005 թվականից հետո առաջին անգամ թեկնածուների ցուցակում տեղ չի գտել ֆրանսիական ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին:
- Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (Անգլիա, «Լիվերպուլ»)
- Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
- Ժոաու Կանսելու (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»)
- Կազեմիրո (Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»)
- Տիբո Կուրտուա (Բելգիա, «Ռեալ Մադրիդ»)
- Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Մանչեսթեր Յունայթեդ»)
- Կևին դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)
- Լուիս Դիաս (Կոլումբիա, «Պորտու» / «Լիվերպուլ»)
- Ֆաբինյո (Բրազիլիա, «Լիվերպուլ»)
- Ֆիլ Ֆոդեն (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»)
- Էրլինգ Հալանդ (Նորվեգիա, «Բորուսիա Դորտմունդ» / «Մանչեսթեր Սիթի»)
- Սեբաստյեն Ալե (Կոտ դ՛Իվուար, «Այաքս» / «Բորուսիա Դորտմունդ»)
- Հարի Քեյն (Անգլիա, «Տոտենհեմ»)
- Ջոշուա Կիմիխ (Գերմանիա, «Բավարիա»)
- Ռաֆայել Լեաու (Պորտուգալիա, «Միլան»)
- Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան, «Բավարիա» / «Բարսելոնա»)
- Ռիյադ Մահրեզ (Ալժիր, «Մանչեսթեր Սիթի»)
- Մայք Մենյան (Ֆրանսիա, «Միլան»)
- Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ» / «Բավարիա»)
- Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)
- Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»)
- Քրիստոֆեր Նկունկու (Ֆրանսիա, «Լայպցիգ»)
- Դարվին Նունյես (Ուրուգվայ, «Բենֆիկա» / «Լիվերրպուլ»)
- Անտոնիո Ռյուդիգեր (Գերմանիա, «Չելսի» / «Ռեալ Մադրիդ»)
- Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)
- Բեռնարդու Սիլվա (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»)
- Սոն Հյոն Մին (Հարավային Կորեա, «Տոտենհեմ»)
- Վիրջիլ վան Դեյկ (Նիդեռլանդներ, «Լիվերպուլ»)
- Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»)
- Դուշան Վլախովիչ (Սերբիա, «Ֆիորենտինա» / «Յուվենտուս»)
Հիշեցնենք՝ ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակը հանձնելու կանոնները փոխվել են. այժմ մրցանակը կտրվի մրցաշրջանի ավարտի, ոչ թե օրացուցային տարվա ամփոփումով:
Մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 17-ին Փարիզի Շատլե թատրոնում:
2021 թվականին մարզական կարիերայում ռեկորդային՝ 7-րդ անգամ «Ոսկե գնդակին» արժանացավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: 2-րդը Ռոբերտ Լևանդովսկին էր, 3-րդը՝ «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն: 2020 թվականին մրցանակաբաշխությունը չկայացավ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
Լիոնել Մեսիից հետո «Ոսկե գնդակին» ամենաշատն արժանացել է «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (5 անգամ): Նրան հաջորդում են Միշել Պլատինին, Յոհան Կրույֆն ու Մարկո վան Բաստենը, որոնք մրցանակին արժանացել են 3-ական անգամ:


