Logo

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու մրցանակների բոլոր անվանակարգերը

18:05 / 19.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները.

  • Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ),
  • Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ),
  • Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ),
  • Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ Մյուլերի անվան մրցանակ (գլխավոր ռմբարկու),
  • Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Յոհան Կրոյֆի անվան մրցանակ (լավագույն մարզիչ),
  • Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի տարվա խորհրդանշական հավաքական,
  • Սոկրատեսի անվան մրցանակ։

Բոլոր մրցանակների հավակնորդները կհրապարակվեն օգոստոսի սկզբին։

Հիշեցնենք, որ տղամարդկանց «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է։ Կանանցից մրցանակին նախորդ տարի արժանացել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ