Logo

«Ոսկե խաղակոշիկ». Մբապեն շրջանցեց Դյոկերեշին ու դարձավ առաջատար

19:20 / 24.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Ոսկե խաղակոշիկի» պայքարում շրջանցել է «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին և այժմ առաջատարն է:

«Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի 38-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում ֆրանսիացի հարձակվողն աչքի է ընկել դարպասի գրավմամբ: Ընդմիջումից հետո «Ռեալը» հաղթում է 1-0 հաշվով: Հանդիպումը ցուցադրվում է «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում խփած այս պահին 30 գոլով (60 միավոր) Կիլիան Մբապեն առաջատար է «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում: Երկրորդ տեղում «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն է, որը խփել է 39 գոլ (58,5 միավոր): Երրորդը «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն է, որն աչքի է ընկել 28 գոլով (56 միավոր): «Քրիստալ Փելասի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղում եգիպտոսցին ցուցանիշը բարելավելու հնարավորություն կունենա:

Թարմացված է, 24.05.2025թ., ժ.՝ 20:50

Եվս մեկ գոլ Կիլիան Մբապեն խփել է երկրորդ խաղակեսում: Ֆրանսիացի ռմբարկուն այժմ վարկանիշային աղյուսակը գլխավորում է 62 միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ